29 հունիսի 2009 - 21:43 AMT
Հայաստանն ու Ավստրիան ստորագրեցին միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր
ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 29-ին Հայաստանի եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ ստորագրվեցմիջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդման համաձայն, հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, իսկ ավստրիական կողմից` Ավստրիայի տրանսպորտի նորարարությունների եւ տեխնոլոգիաների դաշնային նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի եւ ավիացիայի հարցերով գլխավոր տնօրեն Պիտեր Ֆրանցմայերը:

Ստորագրված համաձայնագրով կողմերը նախատեսում եներկու երկրների միջեւիրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներ` կողմերից մեկի կամ երրորդ երկրի միջեւ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանըողջունելով համաձայնագրի վավերացման փաստը նշեց, որ օրը պատմական է, քանի որ այն անցել է քննարկման տեւական շրջան: Գ.Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ Հայաստանի օրենսդրությունըբավարար է առանց բարդությունների իրականացնելու երկկողմ բեռնափոխադրումներ: Նախարար Գ. Սարգսյանի խոսքերով,համաձայնագրի ստորագրումը ազդարարում է մի նոր գործակցության սկիզբ:

Ավստրիական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս համագործակցությունըհետագայումկթեւակոխի նոր փուլ եւկնպաստի երկու երկրների միջեւիրականացվող բեռնափոխադրումների զարգացմանը: