
«Չանդլերի» ինստիտուտի հրապարակած «Լավ կառավարման ինդեքսում» Հայաստանը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը։
Այս արդյունքով Հայաստանը զիջում է իր անմիջական հարևաններ Վրաստանին և Ադրբեջանին, սակայն առաջ է Թուրքիայից և Իրանից:
Վրաստանը զբաղեցրել է 43-րդ տեղը, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 75-րդ, Ռուսաստանը՝ 78-րդ, Իրանը՝ 125-րդ տեղը։
Վարկանիշի առաջատարներն են Սինգապուրը, Նորվեգիան և Դանիան։ ԱՄՆ-ն՝ 26-րդն է: