30 հունիսի 2009 - 13:18 AMT
Իրանի պահապանների խորհուրդը հաստատել է Ահմադինեժադի հաղթանակը
Ձայների մասնակի վերահաշվարկից հետո, Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է, որ ընտրություններում հաղթել է Մահմուդ Ահմադինեժադը:

12 հոգուց բաղկացած Պահապանների խորհուրդը երկրի ամենաազդեցիկ մարմինն է: Վերահաշվարկի արդյունքների մասին պաշտոնապես հայտարարել է պետական հեռուստատեսությունը:

Ըստ պաշտոնական տվյալների, հունիսի 12-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերընտրվել է նախագահի պաշտոնում, ստանալով ընտրողների քվների 63 տոկոսը:

Նրա հիմնական մրցակից Միր Հոսեյն Մուսավին հայտարարել էր ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ նշանակելու անհրաժեշտության մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: