30 հունիսի 2009 - 18:28 AMT
«ԱրմենԹելը» շնորհավորել է Փարաքար գյուղական համայնքի դպրոցների շրջանավարտներին
«ԱրմենԹելը» (ապրանքանիշը` Beeline) շնորհավորել է Փարաքար գյուղական համայնքի դպրոցների շրջանավարտներին: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն բջջային հեռախոսեր եւ «ոսկե համարներ» է հանձնել դպրոցը գերազանցությամբ ավարտած աշակերտներին:

«ԱրմենԹել» ընկերությունն ուրախ է ձեզ հետ կիսել այս տոնը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս երեխաների եւ պատանեկության կրթությանն ու զարգացմանը, որովհետեւ գիտելիքը մնայուն արժեք է, եւ ապագայում դուք բազմիցս կհամզովեք դրանում»,- ասել է Իգոր Կլիմկոն:

Շրջանավարտներին շնորհավորել է Հայաստանի Արմավիրի մարզի պետ Աշոտ Ղահրամանյանը: Իր ուղերձում նա նշել է. «Դուք մեր երկրի ապագան եք: Այսօր դուք կյանք եք մտնում: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում մեծ կյանքի առաջին քայլերում եւ վստահ եմ, որ դուք կդառնաք մեր հայրենիքի արժանի քաղաքացիները»: