30 հունիսի 2009 - 21:05 AMT
«Ռեժիսորներ առանց սահմանների» եւ «Հայաստան-Թուրքիա» կինոֆորումների մասնակիցներն այս տարի դրամական մրցանակներ չեն ստանա
Առաջիկա «Ոսկե ծիրան» VI Միջազգային փառատոնի շրջանակներում կկայանան համատեղ կինոարտադրության վերաբերյալ 2 տարածաշրջանային ֆորումներ:

Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնեց փառատոնի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ֆորումին մասնակցող ռեժիսորներն այս տարի դրամական մրցանակներ չեն ստանա:

«2 տարածաշրջանային ֆորումների նախագծերի շնորհանդեսին ներկա կլինեն կինոնախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող զանազան հիմնադրամների ներկայացուցիչներ»,- ասաց Սուսաննա Հարությունյանը: