30 հունիսի 2009 - 23:20 AMT
Զագրեբի «Դինամոյի» մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը ներկա է եղել «Փյունիկ»-«Միկա» խաղին
Չեմպիոնների լիգայի առաջնությունում «Փյունիկի» մրցակից Զագրեբի «Դինամոյի» մարզիչ Կրունոսլավ Յուրչիչն Երեւան է ժամանել հունիսի 28-ին ծանոթանալու համար հայկական թիմի խաղին: Նա այցելել է «Փյունիկ»-«Միկա» խաղը, որտեղ «Փյունիկ»-ը հաղթել է 3:0 հաշվով:

«Փյունիկ»-ը շատ համախմբված եւ կարգապահ թիմ է, ուստի խաղի ժամանակ մենք չպետք է թուլանանք ոչ մի վայրկյան»,-ասել է խորվաթ մասնագետը: Նա նաեւ զարմացած է այն փաստով, որ մուտքը ՀՀ առաջնության խաղին ազատ էր, իսկ խաղը սպասարկում էին օտարերկրյա մրցավարներ: Մարզիչին մի փոքր մտահոգեց Երեւանի եղանակը, որը նրան անկայուն է թվում:

«Մեզ համար բարդ է լինելու, քանի որ Հայաստանում ջերմաստիճանը շատ է տատանվում օրվա ընթացքում»,-ասել է նա:

Երեւանում Յուրչիչը հանդիպել է «Միկայի» ասիստենտ խորվաթ Գորդան Ցիպիչի եւ այդ թիմի նախկին մարզիչ Իվո Շուշակի հետ, որոնցից շատ օգտակար տեղեկություններ ստացավ իրենց մրցակցի մասին: