1 հուլիսի 2009 - 18:34 AMT
Սահակաշվիլու այցը հայ-ռուսական հարաբերություններում փոփոխությունների չի հանգեցրել
«Մենք չպետք է մոռանանք, որ Վրաստանը ոչ միայն մեր դարավոր հարեւանն է, այլ նաեւ այն, որ այդ երկրից է կախված մեր տնտեսական զարգացումը, քանի որ Հայաստանն արտահանում եւ ներկրում է իրականացնում հենց Վրաստանի միջոցով»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքերով, Միխայիլ Սահակաշվիլու` Հայաստան կատարած այցի քաղաքական գնահատականներ Ռուսաստանի կողմից, իհարկե, պետք է լինեն, բայց Սահակաշվիլու այցը հայ-ռուսական հարաբերություններում փոփոխությունների չի հանգեցրել:
Մեկնաբանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թովմասյանի Վրաստան մտնելու արգելքը, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Վրաստանն անվտանգության սեփական համակարգն ունի, եւ նրանք իրենք են որոշում նման հարցերը: «Անձամբ ես կարծում եմ, որ իրավիճակն այդքան լարված չէ, որքան թվում է, իսկ լարվածությունն աստիճանաբար թուլանում է»,- ասել է նա: