17 մայիսի 2002 - 23:54 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՍՏԱՆԱԼ ՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Երեկ Փարիզում կայացել է, նոր ժամկետով պետության ղեկավար ընտրված, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պաշտոնադրման արարողությունը: Իր ելույթում Շիրակը ազգային միասնության կոչ է արել եւ հատուկ նշել է ժողովրդական շարժման նշանակությունը, որը սկսվել էր ուլտրա-աջ քաղաքական գործիչ Լե Պենի իշխանության գալու սպառնալիքի տակ: Շիրակը խոստացել է, որ իր կողմից ձեւավորված ժամանակավոր կառավարությունը կիջեցնի հարկերը եւ կհասնի օրինականության ամրապնդմանը երկրում: Այդպիսով նախագահը ձգտում է ստանալ ընտրողների աջակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք կկայանան հունիսին: Շիրակը կկարողանա ինքնուրույն ձեւավորել նախարարների նոր կաբինետը միայն այն դեպքում, եթե իր ղեկավարած գոլիստական կուսակցությունը հաղթող դուրս գա ընտրություններում: Գոլիստների հաջողությունը կնշանակի, որ սոցիալական ազատությունների նախարար Պատրիկ Դեվեջյանը կմնա կառավարությունում: Այդ հանգամանքը թույլ կտա Ժակ Շիրակին հուսալ, որ Ֆրանսիայում բնակվող ավելի քան կես միլիոն հայերը իրենց ձայնը կտան նրան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: