1 հուլիսի 2009 - 22:34 AMT
Երեւանում ծեծի են ենթարկվել ՀԱԿ համակիրները
Այսօր, ժամը 20.00-ի սահմաններում Աբովյան փողոցում Հայ ազգային կոնգրեսի` հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ, որոնցից ոմանք եղել են զինված:

Փորձելով երիտասարդներից խլել բարձրախոսը եւ թռուցիկները` նրանք հարվածներ են տեղացել իրազեկողների վրա: Արդյունքում ՀԱԿ համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերթ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ասվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում: