2 հուլիսի 2009 - 14:24 AMT
Անդրկովկասում անվտանգության գծով խորհրդակցություններն անցել են կառուցողական ոգով
Հուլիսի 1-ին Ժնեւում տեղի է ունեցել Անդրկովկասում անվտանգության եւ կայունության գծով միջազգային բանավեճերի վեցերորդ փուլը: Բանավեճերն անցնում են անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր` օգոստոյան պատերազմից հետո:

Երեք համանախագահները, որ ներկայացնում են ԵՄ-ն, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, նշել են, որ հանդիպմանը կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել, իսկ այն անցել է կառուցողական ոգով: Նրանց համակարծիք է նաեւ ՌԴ պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Համանախագահները նշել են, որ Ժնեւում որոշվել է սկսել միջադեպերի կանխման եւ արձագանքման համատեղ մեխանիզմի գործնական կիրառումը: Նրա գործունեության կարգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել կողմերի փետրվարյան հանդիպմանը, իսկ միջազգային բանավեճերի վեցերորդ փուլում նրանց մասնակիցները որոշել են միջադեպերի կանխման եւ արձագանքման առաջին խորհրդակցական հանդիպումն անցկացնել հուլիսի 14-ին Գալի քաղաքում:

Բանավեճերի հաջորդ փուլը տեղի կունենա Ժնեւում սեպտեմբերի 17-ին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: