2 հուլիսի 2009 - 15:32 AMT
Արքեպիսկոպոս Վիգեն Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական մարմնի անդամ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԱՄՆ Արեւլյան թեմի թեմական նվիրակ, ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական խորհրդի կազկոմիտեի անդամ, սվում է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի մամլո հաղորդագրության մեջ:

Միջկրոնական երկխոսության կազմկոմիտեն բաղկացած է 12 կրոնական առաջնորդներից եւ էկումենիկ ակնառու գործիչներից, որոնք նախագահի հետ քննարկում են միջկրոնական կարեւորագույն հարցեր երկու շաբաթը մեկ անգամ տեղի ունեցող հեռախոսակոնֆերանսների միջոցով:

Անցնող ամիսների ընթացքում Վիգեն Սրբազանը նախագահի Խորհրդատվական կառույցների հետ բազմաթիվ քննարկումների է մասնակցել Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու եւ ԱՄՆ եկեղեցիներին հուզող այլ հարցերի շուրջ: