2 հուլիսի 2009 - 16:24 AMT
Հայաստանի գլխավոր մարքսիստն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում 2009 թվականին
2009թ. երկրորդ կեսին Հայաստանում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Նախագահը չի կարող հենվել այս խորհրդարանի վրա»,-ասել է նա, նշելով, որ եթե խորհրդարանի վերընտրման հարցը չլուծվի, ապա հնարավոր են արտահերթ նախագահական ընտրություններ:

«Եթե իշխանափոխություն ներքեւից չլինի, ապա խոսել որեւէ առաջընթացի մասին ինքնախաբեություն կլինի»,-ասել է Դ.Հակոբյանը: Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում նա կմասնակցի ընտրությունների Մարքսիստական կուսակցության կազմում, իսկ նախագահականի դեպքում` մտադիր չէ միանալ որեւէ ուժի: «Այս անգամ ես ոչ ոքի չեմ զիջի»,-ասել է Հակոբյանը:

Հակոբյանը նաեւ նշել է, որ պատգամավորի գործունեությունն անհամատեղելի է բիզնեսի հետ, իսկ այսօրվա դրությամբ քաղաքականությունը Հայաստանում բիզնեսի է վերածվել: