2 հուլիսի 2009 - 19:05 AMT
Երեւանում տեղի է ունենալու «Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայով քննարկում
Civilitas հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 7-ին Երեւանում տեղի է ունենալու «Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայով քննարկում, որըՀայաստանում անընդունելի ձեւեր է ստացել վերջին օրերին ծավալված բանավեճերում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Civilitas հիմնադրամից, քննարկան ժամանակ ելույթ է ունենալու ազգագրագետ Հրանուշ խառատյանը, ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար, «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: