2 հուլիսի 2009 - 21:04 AMT
Հայաստանը 25-րդ Համաշխարհային ամառային ունիվերսիադայում ներկայանալու է 4 մարզաձեւերով
Սերբիայում մեկնարկել է 25-րդ Համաշխարհային ամառային ունիվերսիադան, որին Հայաստանը ներկայանալու է 4 մարզաձեւերով

25-րդ ունիվերսիադային մասնակցում են շուրջ 9 հազար մարզիկ-ուսանողներ աշխարհի 140 երկրներից, որոնք մրցելու են 15 մարզաձեւերում, այդ թվում թեթեւ ատլետիկայի, ձյուդոյի, ֆուտբոլի, բասկետբոլի, սուսերամարտի, վոլեյբոլի, լողի, գեղարվեստական գիմնաստիկայի, սեղանի թենիսի, նետահարելու, թեկվանդոյի եւ ջրային պոլոյի մրցություններում: Ընդհանուր առմամբ մարզիկները հանդես կգան 208 դիսցիպլիններում:

Հայ մարզիկները մասնակցելու են ձյուդոյի, սեղանի թենիսի, սուսերամարտի եւ թկվանդոյի մրցույթներին:

Ձյուդոիստների թիմի կազմը.

Արթուր Սրապյան- 60 կգ ք/կ (Գյումրիի օլիմպիական պահեստի պետական մարզական քոլեջ)
Համբարձում Տոնոյան- 66 կգ ք/կ (Գյումրիի օլիմպիական պահեստի պետական մարզական քոլեջ)
Ռոբերտ Վարդանյան-73 կգ ք/կ (ՀՀ Ոստիկանական ակադեմիա)
Հակոբ Առաքելյան-90 կգ ք/կ (Հայաստանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ)
Անուշ Հակոբյան-52 կգ ք/կ (Հայաստանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ)

Մարզիչ` Արթուր Գեւորգյան


Թեկվանդոիստների թիմի կազմը.

Լեւոն Փաշաբեդյան- (67 կգ ք/կ)
Մաքսիմ Սահակյան- (73 կգ ք/կ)
Արման Երեմյան- (78 կգ ք/կ)

Մարզիչ` Գեւորգ Դանիելյան



Թենիսիստների թիմի կազմը.

Մուրադ Ասատրյան
Մեսրոպ Ղուկասյան
Գարիկ Մկրտչյան

Մարզիչ` Տիգրան Ասատրյան

Սուսերամարտիկների թիմի կազմը.

Միքայել Ղազարյան
Արկադի Մուրադյան
Արթուր Կարապետյան

Մարզիչ` Անդրանիկ Արազյան


Ունիվերսիադայի փակման արարողությունը տեղի է ունենալու 2009-ի հուլիսի 12-ին: