3 հուլիսի 2009 - 12:48 AMT
Արթուր Ալեքսանյանն առաջին մեդալն է բերել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականին Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականն Եվրոպայի առաջնության (Թբիլիսի) առաջին օրն իր ելույթներն ավարտեց մեկ արծաթե մեդալով` երկրորդ տեղին արժանացավ մինչեւ 84 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը:

Առաջին օրը մրցել են նաեւ 55, 66 եւ 120 կգ քաշային կարգերում հանդես եկող մարզիկները: Դասական ոճում Հայաստանը ներկայացնող Ալեքսան Միքայելյանը, Արամ Ջուլֆալակյանը եւ Վաչիկ Եղիազարյանն անհաջող հանդես եկան եւ դուրս մնացին հետագա պայքարից:

ՀՀ մյուս չորս ներկայացուցիչներն, այդ թվում Սարգիս Խաչատրյանը (50 կգ ք/կ), Ռոբերտ Հովհաննիսյանը (60 կգ ք/կ), Ռաֆիկ Մանուկյանը (74կգ ք/կ) եւ Էդուարդ Սողոմոնյանը (96 կգ ք/կ) կմրցեն հուլիսի 3-ին:

Հուլիսի 4-ին, դասական ոճում մրցումների ավարտից հետո, Հայաստանի թիմը կվերադառնա Երեւան:

Իսկ 7 մարզիկներից բաղկացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Արամ Մարգարյանի գլխավորությամբ Վրաստան կմեկնի հուլիսի 3-ին, քանի որ այդ ոճի մրցումները տեղի կունենան հուլիսի 4-5-ին: