3 հուլիսի 2009 - 15:20 AMT
Մոսկվայում հայաստանցի է սպանվել
Պարզվել է այսօր առավոտյան Մոսկվայի հյուսիսային մասում` «Պոլեժաեւսկայա» մետրոյի կայարանի մոտ սպանված մարդու ինքնությունը: Դա Ուֆայում բնակվող 51-ամյա հայաստանցի Միխաիլ Աղաթուրյանն է»,-ասել է աղբյուրը մայրաքաղաքի իրավապահ մարմիններում: Սպանվածը իր բիզնեսն է ունեցել Մոսկվայում, Զորգեի փողոցում նա բնակարան էր վարձակալում:

Ներկայումս սպանության վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը: Ըստ նախնական վարկածի, անհայտը կրակել է գործարարի վրա խլացուցիչով ատրճանակից, «հսկիչ» կրակոց անելով գլխին: Սպանության փաստով ՌԴ քննաչկան վարչությունը քրեական գործ է հարուցել 105 հոդվածի 2 մասով` սպանություն շահադիտական մղումներով:

«Առավոտյան ժամը 10-ին մոտ Զորգեի փողոցի թիվ 4 տան մոտ 40-45 տարեկան անհայտ անձը կրակել է գործարարի ուղղությամբ եւ հեռացել հանցագործության վայրից, որտեղ նրան կարող էին սպասել մեղսակիցները մեքենայով»,-հաղորդել է աղբյուրը: Տուժածը մահացել է ստացած վերքերից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: