3 հուլիսի 2009 - 20:47 AMT
ՀԱԿ.Իշխանությունները խախտում են այն բանաձեւի պայմանները, որի համար էլ հենց քվեարկել էին
«Այսօր դիտարկվում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալված պահելու ժամկետի երկարացման հարցը: ԵԽԽՎ բանաձեւի համաձայն, որի համար մի շարք պատվիրակությունների թվում քվեարկել է նաեւ հայկական պատվիրակությունը, իշխանություններին կամավոր հանձնվածների հանդեպ պատժամիջոց չպետք է կիրառվի»,- մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով, իշխանությունները խախտում են այն բանաձեւի պայմանները, որի համար էլ հենց քվեարկել էին:

Մուսինյանի խոսքով, 2008թ. մարտի 1-ի դեպքերին մասնակցած եւ հետախուզման մեջ գտնվող, հուլիսի 1-ին իրավապաշտպան մարմիններին կամավոր հանձնված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը չպետք է ձերբակալված մնա: