3 հուլիսի 2009 - 21:26 AMT
ՀԱԿ բոլորին զգոնության կոչ է անում հուլիսի առաջին կեսին
Վերադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախորդ օրվա ելույթին, երբ ՀԱԿ առաջնորդը հայտնեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում սպասվող լուրջ առաջընթացի մասին, ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը այսօրվա մամլո ասուլիսին բոլորին հուլիսի առաջին կեսին իշխանությունների գործողությունների հանդեպ զգոնության կոչ արեց:

«Այս գործընթացը շատ լուրջ հիմք ունի»,- հայտնել է Մուսինյանը` ավելացնելով, որ ՀԱԿ ուշադրությամբ հետեւելու է հարցի կարգավորմանը, եւ անմիջապես կարձագանքի ցանկացած փոփոխություններին: Այդուհանդերձ, քաղաքական ուժերի միջեւ տարաձայնություններ երբեք չեն ծագել, ավելացրել է Մուսինյանը:

Նա նաեւ հաղորդել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ երեք հանդիպում է կայացել, ինչն ինքնին աննախադեպ երեւույթ է: