3 հուլիսի 2009 - 21:27 AMT
Երեւանում քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» իրագործգման գործընթացը
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Երեւանում քննարկում է կազմակերպել Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականությունը եւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն իրագործելու թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հասարակական, միջազգային կազմակերպություններ: «Նման միջոցառումները հնարավորություն են տալիս անցկացնել բաց բանավեճեր, որոնք հատկապես կարեւոր են երկրի համար, որտեղ ժողովրդավարությունը գտնվում է զարգացման փուլում: Հայաստանում վաղուց են գիտակցել Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման հարցերի քննարկում անցկացնելը»,- հայտարարել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Լուսիկ Դանիելյանը: