3 հուլիսի 2009 - 21:35 AMT
Microsoft-ը Windows 7-ի համար ընտանեկան լիցենզիա է վաճառելու
Microsoft ընկերությունը Windows 7 Home Premium օպերատիվ համակարգ կթողարկի Family Pack տարբերակով: Այն իրենից ընտանեկան լիցենզիա օպերատիվ համակարգի համար եւ նախատեսված է տնային ԱՀ օգտվողների համար` թույլ տալով Windows 7 մեկ օրինակը տեղադրել երեք համակարգչի վրա:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանում Microsoft ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանի տարածքում ընտանեկան լիցենզիայի հատկացման հարցը դեռեւս մշակման փուլում է:

Աշխարհում Windows 7 վաճառքը կսկսվի հոկտեմբերի 23-ից, այդ ժամանակ Հայաստանում վաճառքի կհանվեն Windows 7 տեղադրված համակարգով համակարգիչները, իսկ համակարգի «արկղային» տարբերակները վաճառքի կհանվեն 2010թ. հունվարի 1-ից. եւ այն կարելի է տեղադրել 2 համակարգչի վրա: