4 հուլիսի 2009 - 00:00 AMT
Ցվետանա Պասկալեւան Հայաստանին անմնացորդ նվիրվածության համար պարգեւատրվել է Կարպիս Փափազյանի անվան մրցանակով
Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացել է Կարպիս Փափազյանի անվան մրցանակի հանդիսավոր հանձնումը բուլղարացի կինօօպերատոր, արցախյան պատերազմի մեկնաբան Ցվետանա Պասկալեւային: Հայկական բարեգործական միության կողմից հանձնված մրցանակը տրվել է նրան Հայաստանի նկատմամբ անմնացորդ նվիրվածության եւ արցախահայերի պայքարի լիարժեք եւ օբյեկտիվ լուսաբանման խիզախության համար:

Հանձնման արարողության ժամանակ շնորհավորական խոսքով ելույթ են ունեցել Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ եւ Արցախի ազատամարտի մասնակից Ռուբեն Գեւորգյանը. «Ցվետանայի, ինչպես նաեւ արցախյան պատերազմի այլ մասնակիցների մասին կարելի է ժամերով խոսել: Երբ ես ճակատում տեսա այդ փխրուն աղջկան, որի աչքերի աչքերը վառվում էին, ես չգիտեի, որ նա իր ուսերին կկրի ողջ պատերազմը ուրիշներին հավասար, ուստի մեր հաղթանակում կա եւ նրա ներդրումը»:

Արարողության ընթացքում տեղի է ունեցել Ցվետանա Պասկալեւայի «Իմ թանկագին կենդանի մնացածներ եւ մահացածներ» ֆիլմի ցուցադրությունը: Այնուհետեւ ելույթ է ունեցել Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: