4 հուլիսի 2009 - 13:46 AMT
ՀՀ պաշտպանության նախարարության թիմը «ՀՀ վարչապետի գավաթի» մրցումների հաղթող է
Հունիսի 3-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմերի միջեւ եզրափակիչ խաղում: Հանդիպումն ավարտվել է ՊՆ թիմի հաղթնակով 6:0 հաշվով: Շնորհավորական խոսքից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղթողին է հանձնել պատվավոր գավաթը:

Խաղին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Համահայկական երիտասարդական համաշխարհային կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր: