4 հուլիսի 2009 - 14:56 AMT
Պետական այցով Հայաստան է ժամանում Կիպրոսի նախագահը
ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանիհրավերով հուլիսի 6-ին երկօրյապետականայցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ:

Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրումտեղի կունենաԿիպրոսիՆախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանիեւ Դիմիտրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Կիպրոսի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հուլիսի 6-իերեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Կիպրոսի Նախագահի եւ տիկին Էլսի Խրիստոֆիայի կտրվի պետական ճաշ:

Այցի շրջանակում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Կիպրոսի Նախագահը կայցելիՄեծեղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակկդնի զոհերի հուշակոթողին, կլինիՀայոցցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:

Երեւանի քաղաքապետարանում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Երեւան քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, ինչպես նաեւ կշրջի Երեւանի պատմության թանգարանում:

Կիպրոսի Նախագահը եւ տիկին Էլսի Խրիստոֆիան կայցելեն նաեւ Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Գառնիում Գեղարդում, Մատենադարանում, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: