4 հուլիսի 2009 - 15:02 AMT
ՀՀ նախագահը հրաժեշտ է տվել Հայաստանում Գերմանիայի դեսպանին
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինին` հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար եւ նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ կրթամշակութային ծրագրերը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի թիվ երկրորդ առեւտրային գործընկերն է եւ խոշոր ներդրողներից մեկը:

Դեսպան Անդրեա Վիկտորինըեւսհայ-գերմանական համագործակցություը հաջողված է համարել: Նա կարեւորել է այս ամիս կայանալիք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա:

Կողմերը գոհացուցիչ են համարել նաեւ անվտանգության, պաշտպանության բնագավառներում երկու երկրների համագործակցությունը:

Նախագահ Սարգսյանըհաջողություն էմաղթել դեսպան Անդրեա Վիկտորինին` հետագա աշխատանքային գործունեության մեջ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: