4 հուլիսի 2009 - 17:42 AMT
Սյուզի Կենտիկյանն ու Կարոլինա Գայտեն անցել են կշռման ընթացակարգը
Հայ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ կանանց ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 51 կգ) WBA եւ WIBF վարկածներով չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen) եւ նրա մրցակիցը` WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեն կշռման ընթացակարգ են անցել նախքան շաբաթ օրվա մենամարտը:

Կշռման արդյունքում պարզվել է, որ Կենտիկյանը (50,7) 100 գրամով ծանր է Գայտեից (50,6):

Կենտիկյան-Գայտե մենամարտը կկայանա հուլիսի 4-ին «Color Line Arena»-ում «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում Կենտիկյանի հայրենիքի քաղաքում` Համբուրգում եւ տեղի կունենա WBO վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտոնական հավակնորդի կոչման համար Ալեքսանդր Դիմիտրիենկոյի եւ Էդդի Չեմբերսի մենամարտից առաջ: