4 հուլիսի 2009 - 19:32 AMT
Նախնական տվյալներով Լեւոն Անանյանը վերընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում
Երեւանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նիստը:

Օրակարգի հիմնական հարցը Հայաստանի գրողների միության նախագահի ընտրություննեն էին:

Գրող Ռազմիկ Դավոյանը նախնական տվյալներով ստացել է 29 ձայն, լեւոն Անանյանը` 267, ավելի ուշ 70 ընտաթերթիկներ անվավեր են ճանաչվել:

Նախնական տվյալներով Լեւոն Անանյանը վերընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում:

Երկար քննարկումները եւ երբեմն անցենզուր վիճաբանությունները թեկնածուների եւ նրանց կողմնակիցների միջեւ հանգեցրել են կտրուկ կարծիքների, որոնք մեր իրականության մեջ այս թեմայով հավանաբար վերջինը չեն դառնա: