4 հուլիսի 2009 - 20:02 AMT
Հնագետները Հայկի որդի Արամանյակի մասին լեգենդի իսկության մասին ապացույցներ են գտել
Այս տարի Հայաստանի հնագետները պեղել են թվով 8-րդ դամբարանը «Նոր նավեր» գերեզմանատան տարածքում, որն ընկած է Աշտարակ քաղաքից արեւելք:

Գտնված դամբարանը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին:

Հայաստանի Մշակույթի նախարարությանը կից Մշակութային ժառանգության պահպանման գիտահետոազոտական կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանի խոսքերով, իրականացված հնագիտական աշխատանքները թույլ են տվել ապացույցներ գտնել պատմաբան եւ աշխարհագետ Ղեւոնդ Ալիշանի նկարագրությունների իսկության վերաբերյալ:

«Նոր նավեր» գերեզմանատունը պատկանում է այն շրջանին, երբ Հայաստանում արդեն ձեւավորվել էին վաղ պետականության նշանները, որտեղ արդեն տեղի էր ունենում հասարակության շերտավորում, ոսկերչական եւ ռազմական արվեստի զարգացում, ապակու արտադրություն, տեղի էին ունենում թաղման արարողություններ: Նման երեւույթներ կային Հայաստանի բոլոր շրջաններում:

«Առանց չափազանցության կարող եմ հայտարարել, որ պեղումները թույլ են տվել հեղափոխական բացահայտում կատարել Հայաստանի հնագույն պատմության ոլորտում: Տարածքը զարմանալիորեն համընկնում է Հայկի որդու` Արամանյակի բնակության վայրի մասին Մովսես Խորենացու նկարագրություններին: Համաձայն լեգենդի` Արամանյակը տեղափոխվել է երկու գետերի արանքում գտնվող Արագած լեռան հարավային մաս»,- հուլիսի 4-ին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Հակոբ Սիմոնյանը,- «Ղեւոնդ Ալիշանի նկարագրմամբ, Հայկի եւ Բելի մենամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492-ին: Գերմանիայում անցկացված արտեֆակտերի ռադիոածխաջրածնային անալիզը ցույց է տվել ժամանակը, որ նրանք պատկանում են Ալիշանի կողմից հիշատակված փուլին: Հետեւաբար գերեզմանատունն իր գտնվելու վայրով եւ ժամանակային ծագումով ապացուցում է առասպելի իսկությունը»:

Հակոբ Սիմոնյանն ավելացրեց, որ փաստի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է հսկայական աշխատանք կատարել, սակայն նա համոզմունքով հայտարարեց, որ այս ոլորտում գտնված ձիերի կմախքները ամենահինն են մերձավոր Ասիայի տարածքում գտնված ոսկորներից, որոնք պատկանում են ռազմական նպատակներով վարժեցրած ձիերի:

Անցյալ տարի «Նոր նավերի» տարածքում հայտնաբերել են 2000 սափորներ ցեղական ձիերի պատկերներով, որոնք գիտնականի խոսքերով, հնագույն գտածո են տարածաշրջանում եւ պատկանում են թագավորի, որի դամբարանում գտել են 65 սափորներ: Գունազարդ սափորների վրա պատկերված են հայկական հնագույն առասպելները:

Բոլոր գտածոնրեը հանձնվել են Հայաստանի Պատմության թանգարան, հայտնաբերված ոսկյա զարդերը կարող են պահպանվել միայն երկրի գլխավոր թանգարանում, որտեղ նախատեսվում է սեպտեմբերի 1-ին կազմակերպել «Նոր նավեր» գերազմանատան տարածքում գտնված իրերի ցուցահանդես, իսկ 2010-ին լույս է տեսնելու առանձին հրատարակչություն` նվիրված հնագույն գերեզմանատանը: