4 հուլիսի 2009 - 22:00 AMT
Թուրքիայի ՊՆ ֆրանսիական AXA ընկերությանն արգելել է մասնակցել որեւէ մրցույթների
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը ֆրանսիական AXA ընկերությանն արգելել է մասնակցել որեւէ մրցույթների, որոնք կհայտարարվեն նախարարության կողմից մինչեւ 2010թ. հունվարի 1-ը: Ինչպես գրում է թուրքական Aksam թերթը, իր որոշումը նախարարությունը հիմնավորում է նրանով, որ ֆրանսիական ընկերությունը 1995թ.-ից սկսել է ըստ ապահովագրական վկայագրերի վճարել Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հարազատներին:

AXA-ի ներկայացուցչի խոսքով, ընկերության վրա դրված արգելքի վերաբերյալ դատավարությունը դեռեւս չի ավարտվել: «Մենք դեռեւս վերջնական վճիռ չենք ստացել»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը: