5 հուլիսի 2009 - 02:14 AMT
Freedom House. Հայաստանը «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմով» երկիր է
2008թ. Կենտրոնական Եվրոպայում ու Եվրասիայում անկում է գրանցվել ժողովրդավարության ոլորտում: Այդ մասին ասվում է Nations in Transit-ի զեկույցում, որ հրապարակել է Freedom House-ը: ԽՍՀՄ նախկին երկրներում ժողովրդավարության ուսումնասիրման արդյունքում Վրաստանն ու Ուկրաինան ներկայացվել են որպես ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ավտորիտար ռեժիմի միտումներ: Freedom House-ը Հայաստանը եւ Մոլդովան «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմով» երկրներ են հայտարարել: Ղրղզստանը, Ռուսաստանը Բելառուսի հետ, Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները համարվել են «համախմբված ավտորիտար ռեժիմով» երկրներ: Բացի այդ, Ադրբեջանն առանձնացվել է որպես երկիր, որտեղ առավելագույն անկում է գրանցվել ժողովրդավարության ոլորտում:

Freedom House-ը քննադատել է նաեւ միջազգային դիտորդներին, որոնք «դրական հայտարարություններով հանդես եկան 2008թ. կայացած ընտրությունների վերաբերյալ, որոնք, ըստ զեկույցի, թերություններ ունեին, ինչպես դա եղավ Ադրբեջանում ու Հայաստանում:

Բրուքինգի ինստիտուտի եւ Համաշխարհային բանկի հետազոտություններում ներկայացվել է 1998-2008թթ. ժողովրդավարության, կառավարման եւ կոռուպցիայի զարգացումը 212 երկրներում:

Ըստ այդ ցուցանիշների, Հայաստանը նահանջ է գրանցել վեց կատեգորիաներում, այդ թվում ընտրությունների անցկացման մեջ: Առաջընթաց է գրանցվել հինգ կատեգորիաներում` քաղաքական կայունություն, արդյունավետ կառավարում, կանոնակարգման որակ, օրենքի գերակայություն եւ պայքար կոռուպցիայի դեմ, գրում է Armenian Reporter-ը: