6 հուլիսի 2009 - 12:31 AMT
ԱՄՆ-ն մտադի՞ր չէ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
Դիվանագիտական աղբյուրները Նյու Յորքում պնդում են, որ G8-ի առաջիկա գագաթնաժողովում, որ կայանալու է հաջորդ շաբաթ, ԱՄՆ-ն մտադիր է դեմ հանդես գալ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը:

Սակայն կուլիսների ետեւում ամերիկյան դիվանագիտական աղբյուրները փորձում են առաջ տանել այդ նախաձեռնությունը: Ըստ այդ աղբյուրների, լրացուցիչ պատժամիջոցների կիրառումն անարդյունավետ կլինի եւ միայն կուժեղացնի Իրանում կոշտ հակաարեւմտյան գծի կողմնակիցների դիրքերը, իչպես նաեւ կձախողի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խաղաղ երկխոսության վերսկսման շանսեը, ինչին, անկախ ամեն ինչից ձգտում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Իսրայելի Haaretz թերթը:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն պատժամիջոցները եւ հավանաբար կընդունեն դրանք: