6 հուլիսի 2009 - 14:29 AMT
«ՀայՌուսգազարդ». Հուլիսի 1-ի դրությամբ տեղադրվել է 131172 անվտանգության սարք
Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2009 թվականի հունիս ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 24829 ազդանշանային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել է 131172 անվտանգության սարք՝ ժամանակացույցով նախատեսված 117000-ի դիմաց: