6 հուլիսի 2009 - 15:44 AMT
«Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա» միջազգային գիտաժողովը կանցնի Երեւանում հուլիսի 7-8-ին
Հայկական միջազգային տնտեսականհետազոտությունների խումբը (AIPRG) 2009թիհուլիսի 7-8-ին Երեւանում կազմակերպում էմիջազգային գիտաժողով «Գլոբալճգնաժամի ազդեցությունը Հայաստանիվրա. կարճաժամկետեւ երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Գիտաժողովի նպատակնէքննարկել Հայաստանի վրագլոբալ ճգնաժամի ազդեցությունը, ինչպես նաեւ ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու առաջարկները:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան Համաշխարհային բանկի, Եվրահանձնաժողովի, ՄԱԿի Զարգացման ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿի, Ասիական զարգացման բանկի առաջատար տնտեսագետներ, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Գիտաժողովում բացման ուղերձով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: