6 հուլիսի 2009 - 15:51 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «Ինեկոբանկի» «Մալաթիա» մասնաճյուղը
Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «Ինեկոբանկի» «Մալաթիա» նոր մասնաճյուղը, հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, «Մալաթիա» նոր մասնաճյուղը գրանցվել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի որոշման համաձայն:

Իր գործունեության ընթացքում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել կայուն եւ հուսալի բանկի ու գործընկերոջ համբավ` աճող եկամտաբերությամբ եւ զարգացման բավականին բարձր տեմպերով:

Բանկի միջազգային բաժնետերերն են IFC-ն` 10 տոկոս, եւ DEG-ը` 13.5 տոկոս:

2009-ի մարտի 31-ի դրությամբ ընդհանուր կապիտալը 9 357 105 հազար դրամ է, ակտիվները` 48 442 912 հազար դրամ, պարտավորությունները` 39 085 807 հազար դրամ: