6 հուլիսի 2009 - 16:23 AMT
«Imagine Cup-2009» մրցույթում հայկական թիմը ներկայացրեց մեկ մասնակից
Հուլիսի 3-8 Կահիրեւոմ անցնում էր «Imagine Cup-2009» մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանն այս մրցույթում ներկայացնում է TechSquad ծրագրավորողների թիմը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանում Microsoft-ի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանի թիմը ողջ կազմով չկարողացավ մասնակցել «Imagine Cup-2009» մրցույթին: Մեր երկիրը մրցույթում ներկայացրեց միայն մեկ մասնակից, սակայն Microsoft-Արմենիա ընկերությունը կարողացավ կազմակերպել on-line տեսախորհրդաժողով Կահիրեի հետ, որի ժամանակ թիմը ներկայացրեց իր աշխատանքները, ինչպես նաեւ պատասխանեց ժյուրիի հարցերին:

Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 8-ին: