6 հուլիսի 2009 - 16:27 AMT
Իրանի եւ Հայաստանի պատանեկան հավաքականները 2 ընկերական հանդիպում են անցկացնելու Երեւանում
Իրանի ֆուտբոլի պատանեկան հավաքականն (մինչեւ 16 տ) այսօր ժամանել է Երեւան, որտեղ հուլիսի 6-11-ն անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Թիմը կանգ է առել «Ռեժինե» հյուրանոցում:

Հավաքի շրջանակներում իրանական թիմը 2 ընկերական հանդիպումներ է անցկացնելու հայերի հետ: Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը, խաղերը տեղի են ունենալու հուլիսի 8-10-ը Հանրապետական մարզադաշտում տեղական ժամանակով 19:00-ին: