6 հուլիսի 2009 - 18:21 AMT
Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի
Մոսկվայում գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում սպանվել է Հայաստանի քաղաքացի: Վեճը բռնկվել է «Չուդնոյա դոլինա» գիշերային ակումբի մոտ, որն ընկած է Նովոչերկասկի պուրակում: Այնտեղ հանգստանում էին Հայաստանից եկած մարդիկ, որոնք վեճի մեջ են մտել հաստատության այլ այցելուների հետ:

Հարաբերությունները պարզելու համար երիտասարդները դուրս են եկել փողոց, որտեղ սկսել են ծեծել միմյանց:

Ծեծկռտուքի ժամանակ չարագործներից մեկը հանել է դանակը, ինչի արդյունքում Հայաստանի 30-ամյա քաղաքացին երեք հարված է ստացել կրծքին եւ սրտին: Ընկերները նրան իսկույն հիվանդանոց են տղափոխել, բայց բժիշկներն օգնել չեն կարողացել. նա մահացել է ընդունարանում:

Այժմ ոստիկանները փնտրում են մահացու վնասվածք հասցրած չարագործներին: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Ռոսբալտը»: