6 հուլիսի 2009 - 20:55 AMT
Թուրքիան պետք է պահպանի եւ հարգի Հայաստանի հետ պայմանավորվածությունները
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ Եվրոպայի վերջին փակ սահմանը պետք է բաց լինի: Այդ մասին Երեւանում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց մենք թույլ չենք տա օգտագործել այդ բանակցությունները միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի կարծիքով, Թուրքիան պետք է հետեւի եւ հարգի փոխադարձ պայմանավորվածությունները: «Ցավոք սրտի, Հայաստանի դեպքում պայմանավորվածությունները կարող են միայն խորացնել անվստահության մթնոլորտը եւ հետագայում մեծ ջանքեր պահանջել հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է Սարգսյանը: