6 հուլիսի 2009 - 22:10 AMT
Հայաստանում մեկնարկում է «Սեւանա լիճ» միջազգային շախմատային ավանդական մրցաշարը
Հուլիսի 9-18-ը Մարտունի քաղաքում (Հայաստան) տեղի է ունենալու «Սեւանա լիճ» միջազգային շախմատային ավանդական մրցաշար, որին մասնակցում են 10 շախմատիստներ, որոնք են` Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը (բոլորը Հայաստանից), Ֆերենց Բեշկեշը (Հունգարիա), Լի Չաոն (Չինաստան), Սերգեյ Ժիգալկոն (Բելռուս), Իգոր Լիսին (Ռուսաստան) եւ Ռինատ Ջումաբաեւը (Ղազախստան):

Մրցաշարն ընթանալու շրջանային կարգով իննը փուլերով: