6 հուլիսի 2009 - 22:11 AMT
Արթուր Ջավադյան. Հայաստանն ու Լիբանանը «նոր երեխա են ստեղծել»
Հայաստանն ու Լիբանանը «նոր երեխա են ստեղծել», որի ծնորղներն են երկու ապրանքանիշերը` «Բանկ Անելրք» եւ Credit Bank-ը, լրագրողներին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մամլո ասուլիսում, որը նվիրված էր Լիբանանի «Credit Bank»-ի ընդգրկմանը «Բանկ Անելիքի» բաժնետերերի կազմում:

Նրա խոսքերով, նման գործարքը վկայում է այն մասն, որ վստահություն կա ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականության հանդեպ, առավել եւս ճգնաժամի պայմաններում: Բացի այդ, ըստ նրա, դա վկայում է հանրապետության ֆինանսական համակարգի ու ֆինանսական ինստիտուտների հանդեպ վստահության մասին: «Այդ վստահությունը վկայում է, որ Լիբանանի Կենտրոնական բանկն արտոնել է այդ գործարքի կնքումը: Նման վստահության արդյունքում, ըստ ԿԲ ղեկավարի, հայտնվեց բանկը, որի 51 տոկոսը պատկանում է Credit Bank-ին, իսկ այն կորպորատիվ կառավարումը, որը կա «Բանկ Անելիքում». կփոխվի դեպի լավը: Այս առնչությամբ նա հավելել է, որ այն գործիքներն, որն ունի «Բանկ Անելիքը» կհամալրվեն լիբանանյան բանկում կիրառվող գործիքներով, իսկ կառավարման համակարգը կհամալրվի նոր գործընթացներով: «Նման միավորման արդյունքում մենք կստանանք «նոր երեխա», որի ծնորղները երկու հայտնի ապրանքանիշեր են»,-ասել է նա: Ջավադյանը հույս է հայտնել, որ այդ նոր կառույցը հետագայում հնարավորություն կունենա առավել ագրեսիվ գործել Հայաստանի ֆինանսական շուկայում, մեծ շահույթ ստանալ եւ առավել հասանելի դարձնել բոլոր բանկային ծառայությունները Հայաստանի բնակչության համար:

Ներկայացնելով Credit Bank-ը, ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ իր գործունեության ընթացքում (30 տարի) նա դրսեւորել է իրեն որպես զարգացող բանկ, իսկ որոշ օպերացիաներով` որպես առաջատար, լիբանանյան բանկային համակարգում իր տեղն ունեցող եւ իր ապրանքանիշն ունեցող բանկ:

Ինչ վերաբերում է «Բանկ Անելիքին», ապա այս համատեքստում Ջավադյանը կարեւորել է բանկի դերը Հայաստանի համար ծանր պայմաններում, երբ դրամական փոխանցումների «Անելիք» համակարգը առաջինը մուտք գործեց հայկական շուկա եւ ապահովեց ֆինանսական կապը հայկական սփյուռքի հետ: Բացի այդ, նա հավելեց, որ «Բանկ Անելիքը» ՀՀ միակ բանկն է, որը դուստր ձեռնարկություն ունի Ռուսաստանում` «Բանկ Անելիք.ռու»: