6 հուլիսի 2009 - 23:28 AMT
«Ժառանգությունը» երեւանցիներին ծոնաթացրել է Սահմանադրության հիմնական դրույթների հետ
Հուլիսի 6-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպել են ակցիա (ակցիան հետաձգվել էր մեկ օրով` հուլիսի 5-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով): Ակցիայի ընթացքում Երեւանի փողոցներում բաժանվեցին ՀՀ Սահմանադրության հիմնական հոդվածներից քաղվածքներով եւ ՀՀ ու ԼՂՀ Սահմանադրություններում ամրագրված (ազատագրված տարածքների ներառմամբ) Հայաստանի քարտեզով թռուցիկներ:
Ակցիային մասնակցել են նաեւ Թեղուտի անտառի պաշտպանության խմբի, ԱՈւԽ ուսանողական շարժման, եւ այլ երիտասարդական կազմակերպությունների անդամներ: