7 հուլիսի 2009 - 00:20 AMT
ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ չունի Իրանի միջուկային զենքի մասին
Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր առաջին հրապարակային ելույթում:

«ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական փաստաթղթերում ես դրա ապացույցները չտեսա»,-հաղորդել է Յուկիա Ամանոն: «Սակայն ես չեմ պատրաստվում լինել ոչ «մեղմ» գլխավոր քարտուղար, ոչ էլ «կոշտ»,-ասել է նա, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ամանոն 23 ձայն է հավաքել հինգշաբթի Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայանում նոր ղեկավարի ընտրություններում: Նա առաջ է անցել հարավաֆրիկացի թեկնածու Աբդուլլահ Սամադա Մինտիից: Պատվիրակներից մեկը ձեռնպահ է մնացել քվեարկությունից, իսկ մնացած 11-ը քվեարկել են Մինտիի օգտին: