7 հուլիսի 2009 - 14:18 AMT
ԱՄՆ-ն հավանություն չի տալիս Իսրայելին Իրանի վրա հարձակվելու հարցում
ԱՄՆ Պետքարտուղարությունը փորձում է հարթել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այն արտահայտությունները, որոնց համաձայն Վաշինգտոնը չի խոչընդոտի Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակման դեպքում: «Մենք ոչ մի դեպքում չէինք ցանկանա ռազմական հարձակման թույլտվություն տալ»,-ասել է Յան Քելլին:

«ԱՄՆ-ն կիսում է Իսրայելի մտավախություններն Իրանի միջուկային սպառնալիքի հարցում, սակայն Վաշինգտոնը պետք է իմանա, թե ինչ որոշում է կայացնելու Երուսաղեմն այս հարցում: Իսրայելն իրոք ինքնիշխան պետություն է եւ նրա որոշումը խոչընդոտի չի հանդիպի ԱՄՆ-ի կողմից»,-ասել է Քելլին, հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը:

Ջ.Բայդենը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրավունք չունի պայմաններ թելադրել եւ ոչ մի ինքնիշխան պետության, որն ինքը պետք է որոշի, թե ինչ կարող է անել, ինչը` ոչ: Նա նաեւ ասել է, որ Վաշինգտոնն իրավունքն է վերապահում Իսրայելին իր հարաբերությունները ձեւավորել ինչպես Իրանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի հետ: