7 հուլիսի 2009 - 16:14 AMT
Հայաստանի Գեղագիտական կենտրոնում օրիգամիի ցուցահանդես կբացվի
Հուլիսի 11-ին Հայաստանի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում կբացվի ճապոնական թղթե արվեստի` օրիգամիի ցուցահանդեսը: Բոլոր աշխատանքները կատարել են կենտրոնի աշակերտները:

Նույն օրը կենտրոնի Փոքր թատրոնում տեղի կունենա դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմականացում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ..» խորագրով:

2005թ. ի վեր իրականացվում է «Խաղաղության լապտերիկներ» խոշոր հայ-ճապոնական քաղաքական-մշակութային ծրագիրը: Ծրագիրը լավ արձագանքներ է ստացել ճապոնական կողմից: Այս մշակութային միջոցառումը նախագծի կարեւոր մասերից մեկն է:

Գեղագիտական կենտրոնի տնօրինության աջակցությամբ մեծ հաջողությամբ անցավ կենտրոնի սաների թատերականացված բեկամանացումը ճապոներեն լոզվով: Ներկայացմանը ներկա էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան քարտուղար Իիդա Ձիրոն. «Սա անհավանական է, հայ երեխաներն այնքան տաղանդավոր են: Հոյակապ նախագիծ է»:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր: