7 հուլիսի 2009 - 18:08 AMT
Միայն հունիսին Հայաստանի խաղատները տուգանվել են 2,2 մլն դրամի չափով
2009թ. հունիս ամսին ՀՀ Ֆինանսների նախարարությունը տրամադրել է 1 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, ուժը կորցրած են ճանաչվել 4 շահումով խաղի լիցենզիաներ, ինչպես նաեւ կասեցվել է թվով 5 շահումով խաղի լիցենզիայի գործողություն, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն, արձանագրվել է 6 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում: Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք` 2.7 մլն դրամի չափով եւ 2 մլն 200 հազար դրամ` խաղատան կազմակերպիչների նկատմամբ:

Հունիս ամսվա ընթացքում գանձվել է 85 մլն դրամ պետական տուրք: Ընդհանուր առմամբ 2009թ հունվար-հունիս ամիսներին այս ոլորտից գանձվել է 290 մլն դրամի չափով պետական տուրք` 190 մլն դրամ` շահումով խաղերի գծով, 100 մլն դրամ` խաղատների գծով:

2009թ. հուլիսի մեկի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 111 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ: