7 հուլիսի 2009 - 19:13 AMT
Վրաստանում «Երկխոսություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» խորագրով սեմինար կկայանա
Imagine Program for Conflict Transformation նախաձեռնությամբ օգոստոսի 4-12 Վրաստանում «Երկխոսություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» խորագրով սեմինար կկայանա: Սեմինարի նպատակն է` հայ եւ ադրբեջանցի ուսանողներին ու երիտասարդության ներկայացուցիչներին հնարավորություն տալ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ ծանոթանալ երկու երկրների պատմությանը: Սեմինարը կանցկացնեն ԱՄՆ-ից, Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանած համակարգողները, ովքեր հակամարտությունների կարգավորման ոլորտում աշխատելու մեծ փորձ ունեն: