7 հուլիսի 2009 - 23:45 AMT
«Արարատն» աշխատել է իր առաջին միավորը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում
Հուլիսի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնության 11-րդ փուլի հետաձգված հանդիպումը, որտեղ «Փյունիկն», իր դաշտում ընդունում էր «Արարատին»: Խաղն ավարտվեց ոչ ոքի, 0:0 հաշվով, ինչը թույլ տվեց «Արարատին» աշխատել իր առաջին միավորը առաջնությունում:

Այս խաղն ազդեցություն չունեցավ մրցաշարային աղյուսակում թիմերի դիրքի վրա: 14 փուլերից հետո նախկինի պես առաջատարը «Փյունիկն» է, Աշտարակի «Միկան» ետ է մնում Հայաստանի չեմպիոնից 2 միավորով: Աղյուսակի 3 եւ 4 հորիզոնականները զբաղեցնում են «Բանանցն» ու «Ուլիսը»: Աղյուսակը եզրափակում է «Արարատը» միակ միավորով:

15-րդ փուլի խաղերը տեղի կունենան հուլիսի 25-ին եւ 26-ին, քանի որ այդ ժամանակահատվածում 4 հայկական թիմեր հանդիպումներ կունենան Եվրոպայի գավաթի համար խաղերում: