8 հուլիսի 2009 - 02:21 AMT
Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Անկարայում Ամենայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը:

Ամենայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են:

Հանդիպմանը Թուրքիայի վարչապետն ասել է պատրիարքին, որ երկու երկրների հարաբերությունները խոր արմատներ ունեն, որոնք գնալով զարգանում են: «Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերն է: Այն կարեւոր դեր է կատարում էներգետիկայի, զբոսաշրջության եւ շինարարության ոլորտներում»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը: