8 հուլիսի 2009 - 12:30 AMT
Երեւան են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Այսօր Երեւան են ժամանել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները: Այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Մոսկվայում, որ տեղի կունենա հուլիսի 17-18-ին: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հուլիսի 17-18-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարեն ՌԴ նախագահի գավաթի ավանդական ձիարշավի շրջանակներում:

Մոսկովյան հանդիպումը թվով վեցերորդը կլինի: Սարգսյան-Ալիեւ նախորդ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 4-ին Սանքտ Պետերբուրգում, դրանից առաջ` Պրահայում մայիսի 7-ին: Առաջին բանակցությունները կայացան անցյալ տարվա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում, երկրորդը` 2008թ. նոյեմբերի վերջում Մոսկվայում, երրորդը` ընթացիկ տարվա հունվարի 28-ին Ցյուրիխում:

Երեւանից Մեթյու Բրայզան, Բերնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյոկվը կմեկնեն Բաքու: