8 հուլիսի 2009 - 15:00 AMT
Microsoft -ը զգուշացրել է Windows-ից օգտվողներին ցանցում վտանգավոր վիրուսի առկայության մասին
Microsoft -ը պաշտոնական հաղորդագրությամբ զգուշացրել է Windowus-ից օգտվողներին ցանցում վտանգավոր վիրուսի առկայության մասին, որը մասնագետները դեռեւս չեն կարող չեզոքացնել: Նոր վիրուսը վտանգավոր է համակարգիչների համար, որոնք օգտվում են Windows XP Windows Server 2008 օպերացիոն համակարգերից:

Վտանգը հայտնաբերվել է, սակայն դեռեւս չի չեզոքացվել: Ընկերությունը հազվադեպ է նման խոստովանություններ անում, քանի որ նրա փորձագետները բավական արագ են լուծում նման խնդիրները:

Որպես կանոն, համակարգիչը խափանվում էլեկտրոնային նամակը բացելիս, որը վարակված օբյեկտով հղում է պարունակում: Microsoft -ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտվողներին չբացել կասկածելի թվացող նամակները կամ հավելվածները:

Հունիսի 12-ին Doctopr Web ընկերությունը հաղորդեց ցանցում վտանգավոր «տրոյացու» առկայության մասին, որն ոչնչացնում է բոլոր ֆայլերն ու թղթապանակները վնասված համակարգչում: Ներթափանցելով զոհի համակարգիչ, Trojan. KillFiles.904-ը որոնում է լոկալ դիսկերը Z-ից մինչեւ A: Գտած սկավառակում վիրուսը սկսում է հեռացնել թղթապանակներն ու ֆայլերը, ըստ այբբենական կարգի: եթե չի հաջողվում հեռացնել ֆայլը, օրինակ, այն պատճառով, որ նրանից այդ պահին օգտվում են, վիրուսը այն անտեսանելի է դարձնում: Trojan. KillFiles.904-ը ֆինանսական փոխանցումներ չի պահանջում եւ չի փորձում ինչ-որ բան գողանալ, այն ուղղակի ոչնչացնում է ողջ տեղեկատվությունը, որը կա վնասված համակարգում, հաղորդում է korrespondent.net-ը: