8 հուլիսի 2009 - 22:57 AMT
Հայաստանի քաղաքացիները Կիպրոսում կրթություն ստանալու հնարավորություն են ստացել
Կիպրոսի Հանրապետությունը զարգացման պաշտոնական ծրագրի շրջանակներում 2009-2010թթ. ուսումնական տարվա համար մրցույթ է հայտարարել, որը հնարավորություն է տալիս այլազգի քաղաքացիներին կրթություն ստանալ երկրի ուսումնական հաստատություններում:

Ծրագրի նպատակն է` ներկայացնել երկրի փորձը սպասարկման, գյուղատնտեսության, բիզնեսի, տուրիզմի եւ անտառային արդյունաբերության ոլորտներում:

Հայաստանի քաղաքացիները երկարաժամկետ ուսման (12 ամիս) կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել Նիկոսիայի Համալսարան, իսկ կարճաժամկետ ուսման (4-5 ամիս) կրթաթոշակ ստանալու համար` երկրի այլ կրթական հաստատություններ, որոնք մասնակցում են ծրագրին:
Մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.planning.gov.cy հասցեում: